07 10 2020

Հաղթանակի ձևակերպումն ինձ համար մինչև 2016-ն ունեցած սահմանների պաշտպանությունն է՝ նվազագույնը. Թագուհի Թովմասյան

Հաղթանակի ձևակերպումն ինձ համար մինչև 2016-ն ունեցած սահմանների պաշտպանությունն է՝ նվազագույնը. Թագուհի Թովմասյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Պիտի կռիվ տանք մինչեւ վերջ: Ոչ մի սանտիմետր չենք թողնելու թշնամուն: Զիջումը կարող է կործանարար լինել մեզ համար. Մի թիզ զիջեցինք, երկուսն են ուզելու, երկուսը զիջեցինք՝ երեքը… Հաղթանակի ձեւակերպումն ինձ համար նվազագույնը մինչեւ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ ունեցած սահմանների պաշտպանությունն է: ՆՎԱԶԱԳՈՒՅՆԸ Այն սահմանների, որոնք ինչպես ասել էր սպարապետ Վազգեն Սարգսյանը, գծվել են արյամբ եւ ամրապնդվում էին քրտինքով: Այլ բաներ չխոսե՛ք, չմտածե՛ք: Մեր բանակը հզոր է, մեր բազուկը՝ ամուր, մեր գործը՝ արդար: Վստահ եմ՝ հակահարձակման հրամանը չի ուշանա: Մենք ուզում ենք խաղաղ ու անվտանգ ապրել մեր հայրենիքում: Եւ ապրելու ենք… Ստեփանակերտն էլ, մյուս բանկավայրերն էլ՝ սարքելու ենք:

Հ. Գ. Աշխարհ՝ բացի՛ր աչքերդ, մեզանից հայրենիք են խլում… Բայց մեկ է՝ #Հաղթելուենք» »

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ