Համախմբումը չի կարող լինել միայն մի կողմի նախաձեռնությամբ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նաեւ գրել է.«Ա՛յ մանկամիտ անմեղսունակներ, գոնե հիմա ներքին թշնամի մի փնտրեք, գոնե հիմա լռե՛ք։
Բոլորին՝ ովքեր դեռ չեն գիտակցել՝ ինչ է կատարվում և ովքեր դեռ սահմաններից ներս թշնամիներ են փնտրում, որովհետև իրենք միայն թշնամացնել, պառակտել ու մթնոլորտ պղտորել են կարողանում, խորհուրդ եմ տալիս գնալ սահման. գուցե սթափվեն։
Վերջը հասկանալու ե՞ք ձեր պարտականությունները, պատասխանատվության չափը։ Լավ, վերջիվերջո, լրջանալու եք՞ դուք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը