Ալիևի հետ պայմանավորվել են՝ սահմանագծման և սահմանազատման աշխատանքները իրականացնում են հատված առ հատված ու դա սկսել են Տավուշից։ Տավուշն այն հատվածն է Ադրբեջանի հետ մեր սահմանի, որտեղ ունենք դիրքային առավելություն, կահավորված դիրքեր, որտեղ եթե թշնամին փորձի առաջ գալ, դրա գինը շատ թանկ է լինելու, ունենալու է մեծ կորուստներ։ Հիմա, սահմանագծման աշխատանքները անում է հենց այդ հատվածում, որպեսզի թշնամուն բերի մեր թիկունքում։
Այս մասին Արտաշատում ժողովրդական հանդիպման ժամանակ նշել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը