23:59
Արցախը հայերի երկիր է, իսկ Ադրբեջանն ուզում է, որ այնտեղ հայեր չապրեն. Փաշինյանը` BBC-ին
23:20
Ստեփանակերտում հրթիռակոծությունից տուժել են բնակելի շենքեր
23:15
Իրանը մտահոգված է ԼՂ հակամարտությանը այլ երկրների հնարավոր միջամտության հարցով
22։40
Ստեփանակերտը և Շուշին կրկին հրթիռակոծվում են․ Արծրուն Հովհաննիսյան
22։25
Կոչ եմ անում միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորել․ Արայիկ Հարությունյան
22։05
Առավոտվա տվյալներով՝ ադրբեջանական ԶՈւ կորուստները կազմում են 300 զոհ. Արծրուն Հովհաննիսյան
21։50
ԱՀ նախագահը հանդես կգա հակաահաբեկչական նոր կոալիցիա ստեղծելու հայտարարությամբ
21։00
ՄԻՊ ներկայացուցիչներն ուսումնասիրել են Արցախից ՀՀ տեղափոխված մարդկանց կարիքները
17։25
Ստեփանակերտում Միջազգային Կարմիր խաչի գրասենյակի հարևանությամբ պայթել «Սմերչի» մի քանի արկ
17:00
Հուժկու հարվածների արդյունքում, թշնամին ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ. Վահրամ Պողոսյան
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
ՊԲ հուժկու հարվածների արդյունքում, թշնամին ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ։ Իսկ ժամեր առաջ առաջնագծի հարավային թևով ձեռնարկած լայնամասշտաբ գրոհը վերջին ապարդյուն փորձերն են ինչ-որ արդյունքի հասնելու համար։
Ամուր ենք կանգնած։
16:56
Հակառակորդը սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը․ ՊՆ խոսնակ
16:29
Կեսօրին Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում են սկսել հարավային ուղղությամբ․ ՊՆ
ՀՀ Պն խոսնակ Շուշան Ստեփանյանը գրում է․
«Բարի գալուստ դժոխք
Արցախի ՊԲ տեղեկություններով՝ կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ հարձակում են սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ:
Հակառակորդի կողմից անտեսվում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի անվտանգությունը:
Մեթոդաբար և շարունակաբար ոչնչացվում են հակառակորդի մեծաթիվ կարողություններ»
16:14
Վարչապետն այցելել է Արցախ և անցկացրել խորհրդակցություն
14:02
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է 21 զինծառայող
12:57
Հակառակորդի կորուստները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
11:30
Չավուշօղլուն մեկնում է Ադրբեջան
Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր մեկնելու է Ադրբեջան, հայտնում է երկրի ԱԳՆ-ն:
Նախատեսվում է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ թուրք նախարարը իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ կքննարկի Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները և միջազգային այլ հարցեր:
09:30
Բազմաթիվ կոչերից հետո գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել․ ՊՆ
ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերից հետո գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել։
Հետագա սրացումների դեպքում ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Այս մասին գրում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Նախորդ օրվա թարմացումն՝ այստեղ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը