Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր մեկնելու է Ադրբեջան, հայտնում է երկրի ԱԳՆ-ն:
Նախատեսվում է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ թուրք նախարարը իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ կքննարկի Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները և միջազգային այլ հարցեր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը