05 10 2020

Իրանի մի խումբ պատգամավորներ այցելել են Լեռնային Ղարաբաղի սահման

Իրանի մի խումբ պատգամավորներ այցելել են Լեռնային Ղարաբաղի սահման

Իրանի մի խումբ պատգամավորներ այցելել են Լեռնային Ղարաբաղի սահման: Պատգամավոր, ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Ամուեին հայտնել է, որ այսօր առավոտյան հանձնաժողովի մի շարք խորհրդականներ մեկնել են Լեռնային Ղարաբաղին սահմանամերձ շրջան, հաղորդում է Mehr-ը:

«Այցի նպատակն էր սահման այցելելն ու Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունների կապակցությամբ հարցեր քննարկելը»,-հավելել է նա: «Այդ այցի ընթացքում կուսումնասիրվեն Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների հետեւանքներն Իրանի սահմանամերձ շրջաններում»,-նշել է նա:

Ականանետի ավելի քան 20 արկ ղարաբաղյան հակամարտության էսկալացիայի հետեւանքով ընկել է Իրանի հյուսիս-արեւմտյան Արդեբիլ նահանգի Ասլանդոզ շրջանում:

Թեհրանը մատնանշել է, որ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները եւ կարգավորել հակամարտությունը երկխոսության ճանապարհով, ինչպես նաեւ նախազգուշացրել է երկու կողմերին Իրանի հողի վրա սխալմամբ կրակ բացելու մասին:

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն նախազգուշացրել է երկրներին, որոնք ներքաշված են ղարաբաղյան հակամարտության մեջ, որ ձեռնարկեն զգուշավորության անհրաժեշտ միջոցներն այդ հարցում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ