02 10 2020
Վարչապետը բանաստեղծություն է գրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է իր հեղիանակային բանաստեղծություններից․
«Հայոց զորքը հարթավայրում
Տիգրանի քաղաքի լանջերից,
Հորիզոնն է ծփում անսահման,
Դարեր անց մենք այստեղ ենք նորից,
Մենք կանգնած ենք հեռվին հանդիման։
Մեր սարերը, մեր բախտը, մեր լացը,
Մենք ճեղքել ենք, հաղթել ենք նրանց,
Հորիզոնը այստեղ, մեր դիմաց է,
Թիկունքում` մեր արտերը կանաչ։
Մեր հայացքը այլևս ազատ է,
Ոչ մի պատ չի բանտում միտքը մեր,
Հեռուները մոտիկ, հարազատ են,
Մենք զինվոր ենք, հաղթող ենք ու տեր։
«Այս հողի մեջ ոգուս զարկերակն է,
Այս հողով իմ արյունն է հոսում։
Ես պատռել եմ զոհի հին կտակը,
Հաղթողի նոր խոսքեր եմ խոսում.
Մեր հայացքը այլևս ազատ է,
Ոչ մի պատ չի բանտում միտքը մեր,
Հեռուները մոտիկ, հարազատ են,
Մենք զինվոր ենք, հաղթող ենք ու տեր»։
Արցախ, Մարտակերտի շրջան, գյուղ Ճանկաթաղ
19 մայիսի, 2016թ.»