Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդն իր սադրիչ գործողությունների ընթացքում փորձել է իր վերահսկողության տակ վերցնել Մռավ լեռը, սակայն հետ է շպրտվել։ Այս մասին մամուլի ասուլիսին ասել է ԱՀ պաշտպանության բանակի տեղեկատվության բաժնի պետի պաշտոնակատար Սուրեն Սարումյանը։
«Հակառակորդը փորձ է արել վերահսկողության տակ վերցնել Մռավ լեռը, սակայն նրանք հետ են մղվել։ Լեռը եղել և մնում է Արցախի վերահսկողության տակ»,- նշել է Սարումյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը