18 09 2020

39-ամյա պայմանագրային զինծառայողը «ԶԻԼ»-ով պայթել է ականի վրա

39-ամյա պայմանագրային զինծառայողը «ԶԻԼ»-ով պայթել է ականի վրա

 

Գեղարքունիքի մարզում, սեպտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 10։25-ի սահմաններում «Ճամբարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «փակ գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Արգիշտի Կ-ն է, որը նույն օրը՝ ժամը 09։00-ի սահմաններում, ԶԻԼ մակնիշի՝ առանց համարանիշի ավտոմեքենայով Վահան գյուղի սահմանամերձ տարածքում՝ մարտական դիրքերի հարևանությամբ, ականի վրա պայթելու հետևանքով է վասվածքներ ստացել։

Պարզվել է, որ Արգիշտին ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, տեղեկությունը հաղորդվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն, և դեպքի վայր են ժամանել Գեղարքունիքի մարզի Ճամբարակի ռազմական ոստիկանության ծառայողները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ