ՍԴ դատավորների ընտրության հարցով գաղտնի քվեարկությունը կանցկացվի վաղը ժամը 11:10-ին եւ կտեւի մինչեւ ժամը 11:40:
Նշենք, որ կառավարությունն առաջադրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը Վահրամ Ավետիսյանի թեկնածության փոխարեն: Վահրամ Ավետիսյանը հետ էր կանչել իր համաձայնությունը:
Իր հերթին, ՀՀ նախագահն առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:
Ընդ որում, դատավորների ընդհանուր ժողովն առաջադրել է Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը:
«Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն արդեն հայտարարել են, որ չեն մասնակցի քվեարկությանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը