Նիկոլ Փաշինյանը Գորիսում ծանոթանում է քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես՝ Հին Գորիսի վերականգնման ընթացքին։
Վարչապետի ավտոմեքենան նստելու պահին նրան մի կին ցանկացով մոտենալ:
Անվտանգության աշխատակիցները փորձեցին թույլ չտալ, սակայն Փաշինյանի հորդորով կնոջը թույլ տվեցին մոտենալ իրեն: Ապա վարչապետը վերջինիս առաջարկեց նստել ավտոմեքենան, որպեսզի լսի ասելիքը՝ Սուրեն Պապիկյանին խնդրելով այլ ավտոմեքենա նստել:
«Եկեք, եկեք, թող նստի ավտոն: Սուր, դու հլը ուրիշ ավտոյով գնա»,-ասաց Փաշինյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը