11 09 2020

Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով

Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի մամուլի գրասենյակը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ