10 09 2020

ՍԴ աշխատակազմի ղեկավարի ԺՊ Սամվել Առաքելյանը մինչև վերջ վայելում է պաշտոնի բարիքները. իրավաբան

ՍԴ աշխատակազմի ղեկավարի ԺՊ Սամվել Առաքելյանը մինչև վերջ վայելում է պաշտոնի բարիքները. իրավաբան

ԱԺ պատգամավորների դիմումը ապօրինի կերպով հետ վերադարձրած, Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակի զավթման «օպերացիան» իրականացրած Սամվել Առաքելյանը, պարզվում է, որոշել է մինչև վերջ օգտվել իրեն ընձեռնված հնարավորությունից՝ պաշտոնի բարիքներից՝ այս անգամ ապօրինի կերպով դուրս գրելով բենզին իր անձնական ավտոմեքենայի համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

«ՍԴ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԿԱՏԱՐՈՂ ՍԱՄՎԵԼ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՎԱՅԵԼՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԻ ԲԱՐԻՔՆԵՐԸ

ԱԺ պատգամավորների դիմումը ապօրինի կերպով հետ վերադարձրած, Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակի զավթման «օպերացիան» իրականացրած Սամվել Առաքելյանը, պարզվում է, որոշել է մինչև վերջ օգտվել իրեն ընձեռնված հնարավորությունից՝ պաշտոնի բարիքներից՝ այս անգամ ապօրինի կերպով դուրս գրելով բենզին իր անձնական ավտոմեքենայի համար։

Չնայած այստեղ կարող է լինել շատ «լուրջ» տրամաբանություն. երևի երիտասարդը մտածել է, որ եթե կարող է անձնական մեքենան կայանել չթույլատրված և բացառապես ծառայողական ավտոմեքենաների համար նախատեսված կայանատեղիում, ապա ինչո՞ւ չպետք է ստանա ծառայողական մեքենայի համար նախատեսված բենզին իր անձնական ավտոմեքենայի համար։

Ի դեպ, այս երիտասարդի քաջագործությունները ստիպեցին, որպեսզի հետաքրքրվեմ, թե ինչպե՞ս է նա Հրայր Թովմասյանի օրոք հանդիսացել մասնագիտական ստորաբաժանման ղեկավար։

Պարզվում է, նա դեռ նշանակված է եղել Գագիկ Հարությունյանի կողմից՝ նրա բարեկամը հանդիսանալու «արժանիքի» համար, քանի որ մասնագիտական առումով մեղմ ասած չի փայլել և ՍԴ-ում ոչ ոք հաշվի չի նստել նրա «մասնագիտական» կարծիքի հետ։

Իսկ Հրայր Թովմասյանը, պարզվում է, չի օգտվել նրա ծառայությունից և վտարել է նրան ՍԴ-ում հեռավոր մի անկյուն՝ փոխարենը համագործակցելով իր խորհրդականների հետ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ