Սեպտեմբերի 7-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Դիլիջանի քաղաքային զբոսայգուց ոստիկանություն բերման ենթարկեցին 24-ամյա մի երիտասարդի։
Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ բերման ենթարկվածը խոստովանեց, որ նույն օրը մետաղյա ձողով վնասել է «Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի» մուտքի դուռը, փորձել հեծանիվ գողանալ, սակայն անվտանգության աշխատակիցների՝ նշված վայր հասնելու պատճառով չի կարողացել գողությունն ավարտին հասցնել եւ փախել է։
Բացի այդ, երիտասարդը խոստովանեց նաեւ, որ սեպտեմբերի 6-ի լույս գիշերը պոկել է Աբովյան փողոցի խանութներից մեկի ճաղավանդակը, մտել ներս ու գողացել տարբեր ապրանքներ։
Գողոնի մի մասը հայտնաբերվել է։
Դեպքերի բոլոր հանգամանքները պարզվում են։
Նախապատրաստվում են նյութեր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը