07 09 2020

Պետական այս կառույցը գոյություն չունի․ Բաբկեն Հարությունյանը ծաղիկներ դրեց քաղաքապետարանի դիմաց



«Հանրային վերահսկողություն կենտրոն» ՀԿ ղեկավար Բաբկեն Հարությունյանն այսօր միայնակ ակցիա է իրականացնում Երևանի քաղաքապետարանի շենքի մուտքի դիմաց։ Հարությունյանն իր հետ ծաղիկներ էր բերել։

«Պետական այս կառույցն արդեն գոյություն չունի, ենթակա է թաղման։ Ես բերել եմ նաև հղված հարցերը, որոնք շաղ կտամ քաղաքապետարանի դիմաց, գուցե դրանից հետո բարեհաճեն պատասխանել»,- ասաց նա ու ծաղիկները թողեց քաղաքապետարանի մուտքից ոչ հեռու։

ՀԿ ղեկավարի խոսքով, քաղաքապետը ձախողել է աշխատանքը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ