04 09 2020

Ինչո՞ւ են բեռնատարները ճանապարհային վճար մուծելու․պարզաբանում է փոխնախարարը



Առավելագույն վնասն ավտոճանապարհներին հենց 12 տոննա և ավելի բեռնատարողություն ունեցողներն են պատճառում, և հենց այդ պատճառով էլ որոշվել է ճանապարհային վնաս սահմանել դրանց համար։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը` անդրադառնալով որոշ ավտոճանապարհները մեծ բեռնատարների համար վճարովի դարձնելու նախաձեռնությանը:

 «Մենք սահմանեցինք ճանապարհային վճար, այլ ոչ թե հարկ, քանի որ միջազգային պայմանագրերով որոշակի պարտականություններ ունենք։ Հարց այն է, որ բեռնափոխադրման համար երկկողմ պայմանագիր ունեցող պետությունները պետք է հարկերից ազատեն իրար։ Այսինքն` մենք հավելյալ հարկ չենք սահմանի, սակայն այդ վճարը պարտադիր կլինի բոլորի համար»,–ասաց Սիմոնյանը։

 Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ