05 10 2024

Մի քանի հարյուր բեռնատար է սպասում, որ մտնի Հայաստան

Մի քանի հարյուր բեռնատար է սպասում, որ մտնի Հայաստան

Բագրատաշենի անցակետում Վրաստանից Հայաստան ուղղությամբ ավելի քան 200 բեռնատար է սպասում,  տեղից հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ի թղթակիցը։

Մի քանի հարյուր բեռնատարներից կազմված շարքը սկսվում է Մառնեուլիի Կիրովկա գյուղից և ձգվում մինչև Բագրատաշենի անցակետ։

Բեռնատարները գտնվում են ճանապարհի տարբեր հատվածներում։  

Հիշեցնենք՝ երեկ ՊԵԿ-ից հայտնել էին, որ  Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցման կետերի թողունակությունը առաջիկա օրերին կնվազի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ