29 08 2020

Ռայնիսի փողոցում շենքի պայթյունից տուժած տղամարդը մահացել է

Ռայնիսի փողոցում շենքի պայթյունից տուժած տղամարդը մահացել է

Երեւանի Ռայնիսի փողոցի 1-ին շենքի բնակիչ 41-ամյա Էդգար Մ-ն Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է։ Այս մասին հայտնել է  ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Քաղաքացին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 26-ին նշված շենքում տեղի ունեցած պայթյունի եւ փլուզման հետեւանքով։

41-ամյա տղաամարդը մնացել էր փլատակների տակ, ուներ մարմնի եւ վերջույթների տարածուն այրվածքներ, առաջին օրվանից գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, միացված էր արհեստական շնչառության սարքին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ