Իրավիճակն Ամուլսարում կեսգիշերի դրությամբ գերլարված է: Այս մասին գրված է Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջում:
«Իրավիճակն Ամուլսարում կեսգիշերի դրությամբ գերլարված է։ Մինչ Ամուլսարի պահապանների մի մասը Երևան էր եկել, հարյուրի հասնող պահնորդները շրջափակել են պահապաններին, մեքենան տեղափոխել են, ու այս պահին ուզում են տեխնիկա մտցնել տարածք։
Ամուլսարից կեսգիշերին կանչում են օգնության։
Տեղում ոստիկանները Լիդիանի տեխնիկան են պաշտպանում»,- գրված է էջում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը