Կառավարության նիստում որոշում կայացվեց 2020 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում և Գեղարքունի մարզի Դդմաշեն համայնքի կամրջի վերանորոգման համար հատկացնել 12,5 միլիոն դրամ:
«Դդմաշեն համայնքի մարզային նշանակության ճանապարհի վրա գտնվող կամրջի մասնակի փլուզման հետևանքով նշված կամրջով երթևեկությունը դարձել է վտանգավոր, և հաշվի առնելով, որ չփլուզված մասը նույնպես գտնվում է վթարային վիճակում, անհրաժեշտություն է առաջացել այն նորոգել»,-ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը