2020 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2020 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 73 սանտիմետր բարձրության վրա: Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա հունվարի 9-ից մինչեւ օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 161 միլիոն 822 հազար խմ ջուր, իսկ ոռոգման նպատակներով Սեւանա լճից բաց է թողնվել 111 միլիոն 224 հազար խմ ջուր: Ոռոգման նպատակներով Սեւանա լճից ջրբացթողումները շարունակվում են:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը