Կառավարությունն ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը, որով զբոսաշրջության ոլորտի կազմակերպություններին կտրվի օժանդակություն աշխատատեղերը պահպանելու համար, իսկ աշխատատեղերը կորցրածներին՝ վերականգնելու համար։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ասաց, որ աջակցությունից կօգտվեն այն կազմակերպությունները, որոնք ունեն առնվազն երեք աշխատակից և ստեղծվել են ոչ ուշ, քան 2020 թվականի մարտի 31-ը: Աջակցություն չի տրամադրվի այն կազմակերպություններին, որոնք 2019-ին կառավարության որոշման արդյունքում ԱԱՀ-ի 50 մլն դրամը գերազանցող գերավճարների վերադարձ են ունեցել, սակայն, չնայած դրան, կրճատել են աշխատակազմի կեսից ավելին և եթե ՀԴՄ-ի խախտում է արել, կազմակերպությունը կդադարի օգտվել այս աջակցությունից։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը