Կառավարությունում մինչև հիմա տեղյակ չեն եղել, որ Հայաստանում կան ՀՀ քաղաքացիներ, ովքեր երկար տարիներ ապրել են Ռուսաստանում, հիմա ցանկանում են վերադառնալ այնտեղ, բայց չեն կարողանում, չնայած ցուցարարները պնդում էին, որ այս հարցով բազմիցս դիմել են կառավարություն, բայց երբեք հստակ պատասխան չեն ստացել:
Ցուցարարների բողոքը լսելու էր եկել ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, ով նշեց, որ խնդրի մասին տեղյակ չի եղել, բայց հիմա խոստանում է ներկայացնել ցուցարարների բողոքը ու իրենց հետ կապի մեջ լինել, պատասխանի մասին տեղեկացնելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը