Հանգստյան օրերին գործող գյուղմթերքի տոնավաճառը կվերաբացվի նոր վայրում՝ «Դալմա» առևտրի կենտրոնին հարակից հատվածում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
«Էկոնոմիկայի նախարարությունը նախորդ տարիներին տրամադրված գույքին ի հավելումն՝ այս տարի կտրամադրի մոտ 200 վաճառասեղան, 75 վրան, 100 կշեռք։
Կտրամադրվեն նաև անվանական քարտեր, որոնց վրա նշված կլինի, թե ֆերմերը որ մարզը և որ համայնքն է ներկայացնում՝ խուսափելու վերավաճառողների ինստիտուտից»,- նշված է հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը