«Ազատություն Ադրբեջանի քաղբանտարկյալներին» միությունը օգոստոսի 5-ին հրապարակել է քաղբանտարկյալների թարմացված ցուցակը, որում 192 անձ կա։ Այս մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը։
Քաղբանտարկյալների թիվը կտրուկ աճել է վերջին երեք շաբաթների ընթացքում ընդդիմադիրների մասսայական ձերբակալումների ընթացքում։
Այսպես, 36 նոր քաղբանտարկյալները նրանք են, ովքեր մեղադրվում են իշխանությունը գրավելու փորձի և հասարակական կարգը խախտելու մեջ։
Ցանկը կազմվել է ըստ «քաղաքական բանտարկյալ» հասկացության չափորոշիչների, որոնք սահմանվել են 2012 թվականին ԵԽԽՎ-ի կողմից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը