Կառավարության շենքի դիմաց ի պաշտպանություն Ամուլսարի ակցիա իրականացնողներին ոստիկանները հայտնեցին՝ հավաք անցկացնել չի կարելի։
Ակցիայի մասնակից մի կին ասաց՝ անհատական ակցիա է իրականացնում, մասնակիցների միջև առկա է պահանջվող 1.5 մ հեռավորությունը։
Մեկ այլ մասնակից տեղեկացրեց, իրենք երկու հոգով են, հավաք համարվում է 5 հոգու մասնակցությամբ միջոցառումը։
Չնայած դրան, ոստիկանությունը մեքենաներ տեղափոխեց մի քանի մասնակիցների, այդ թվում կանանց։
Ոստիկանությունը բարձրախոսով հայտարարեց, որ Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն, այդ ընթացքում հավաքների անցկացումը արգելված է, հորդորեց դադարեցնել հավաքն ու կատարել ոստիկանության օրինական պահանջը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը