05 08 2020

Բեյրութում պայթյունի հետևանքով մահացել է 5 հայ․ «Արևելք»

Բեյրութում պայթյունի հետևանքով մահացել է 5 հայ․ «Արևելք»

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է ավելի քան 100 մարդ: Այսպիսի տվյալներ է հրապարակել Sky News Arabia-ն` վկայակոչելով Լիբանանի Կարմիր խաչը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր 78 զոհի մասին:

Բեյրութի նավահանգստում հզոր պայթյունի հետևանքով հինա հայ է մահացել, հայտնում է «Արևելքը»:

Հինգերորդ զոհը՝ երկու երեխաների մայր Տելիա Փափազյանն է, որը ընտանիքով բնակվում էր նավահանգստի հարևանությամբ:

Զոհվել են քաղաքական գործիչ Նազար Նաջարյանը, քաղաքի կենտրոնի հիվանդանոցներից մեկի բուժքույր Ջեսիկա Բեզջյանը, Ալինա Զաբրին,  եւս մեկ հայի՝ Ժակ Բարամաքյանի մահվան մասին հայտնել են հայկական լրատվամիջոցները,

Բեյրութում այսօր սուգ է հայտարարվել:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ