05 08 2020

Բեյրութի կործանիչ պայթյունի պահը՝ տարբեր ուղղություններից



Օգոստոսի 4-ի երեկոյան հզոր պայթյուն տեղի ունեցավ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում։

 Օգոստոսի 5-ի առավոտյան հայտնի դարձավ ավելի քան 80 զոհի, 4000-ից ավելի վիրավորի մասին։ Պայթյունն այնքան հզոր էր, որ անգամ 20 կիլոմետր հեռովորությանմբ գտնվող շենքեր են վնասվել։ Պայթյունի հետևանքով զոհվել են նաև հայեր՝ բուժքույր Ջեսիկա Բեզջյանը, Լիբանանի «Քաթաեբ» կուսակցության առաջնորդ Նիզար Նաջարյանը։

Տուժել են հայ համայնքային կառույցներ՝ Անթիլիասի մայր տաճարը, Համազգայինի պատկերասրահը, «Ազդակ» օրաթերթը։ Լիբանանի վարչապետ Հասան Դիյաբը որպես այթյունի պատճառ նշել է 2750 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահպանման արդյունքում պայթյունը։ Տեսանյութում պայթյունի պահն է ֆիքսված մի քանի ուղղություններից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ