12 02 2024

Իշխան Սաղաթելյանը Բեյրութում ներկայացրել է ներհայաստանյան իրադարձությունները

Իշխան Սաղաթելյանը Բեյրութում ներկայացրել է ներհայաստանյան իրադարձությունները

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային եռօրյա այցով ժամանել է Լիբանան, որտեղ հանդիպում է ունեցել ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեության ընկերային կազմի հետ։ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է ներհայաստանյան իրադարձությունների, Դաշնակցության տարած աշխատանքների մասին՝ կենտրոնանալով Սահմանադրության փոփոխության բուն շարժառիթների վրա։

Գերագույն մարմնի ներկայացուցիչը հատկապես շեշտել է իշխանություն-պետականություն տարբերությունը և Անկախության հռչակագրի իրավասահմանադրականությունը վերացնելու վտանգը։

Այնուհետև այս բոլոր հրատապ խնդիրների և դրանց հետ կապված հարցերի մասին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչը կատարել է պարզաբանումներ։

Հատուկ կերպով շեշտվել է Հայաստան-սփյուռք համահայկական օրակարգերի շուրջ համակարգված աշխատանք տանելու հրամայականը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ