30 07 2024

Իսրայելի հրթիռային հարվածների հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել են «Հըզբոլլահ»-ի երկու հրամանատարներ

Իսրայելի հրթիռային հարվածների հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել են «Հըզբոլլահ»-ի երկու հրամանատարներ

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները չորս հրթիռ են արձակել Բեյրութի հարավային արվարձանների ուղղությամբ, որտեղ տեղակայված է «Հըզբոլլահ»-ի  շտաբի շենքը։

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է Բեյրութի Հարեթ Հրեյք շրջանի վարչակազմի ներկայացուցիչը, նախնական տվյալներով,  զոհվել են «Հըզբոլլահ»-ի  երկու հրամանատարներ։

Նշվում է, որ իսրայելական կողմի հրթիռներն ընկել են նաև Բահմանի հիվանդանոցի մոտակայքում, այն «Հըզբոլլահ»-ի  շտաբից 100 մետր հեռավորության վրա է գտնվում։ Բեյրութի հարավային արվարձանին հասցված հրթիռային հարվածի հետևանքով փլվել են տներ, վնասվել ավտոմեքենաներ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ