Բեյրութի նավահանգստում պայթյունի հետևանքով մահացել է լիբանանյան «Քաթայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին, որն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Նաջարյանը լուրջ վիրավորում է ստացել և ծանր վիճակում է՝ առանց գիտակցության:
Հիշեցնենք, որ հզոր պայթյուն է տեղի ունեցել Բեյրութի նավահանգստում։ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է մեկ հայ զոհի մասին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը