31 07 2020

Ազատություն TV-ի Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի շուրջ ռեպորտաժը միակողմանի է․ «Մեդիա պաշտպան»

Ազատություն TV-ի Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի շուրջ ռեպորտաժը միակողմանի է․ «Մեդիա պաշտպան»

Ազատություն TV-ն հուլիսի 30-ին եթեր է հեռարձակել ռեպորտաժ, որտեղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի շուրջ մեկնաբանություն է վերցրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանից։ Լրագրողը շուրջ 5,30 րոպեանոց ռեպորտաժը կառուցել է իշխող ուժի պատգամավորի քննադատական խոսքի վրա։ Այս մասին գրառում է կատարվել «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։

Արդյունքում՝ ռեպորտաժը ստացվել է միակողմանի և չբալանսավորված։ Ըստ էության, ռեպորտաժը վարկաբեկող էր ու լսարանին ապատեղեկացնող։ Իսկ իշխանական պատգամավորի խոսքն անձնավորված էր․ բովանդակային, կառուցողական քննարկում չկայացավ:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Ազատություն TV-ին լրագրողական սկզբունքները վեր դասել քաղաքական նախապատվություններից, հարգել սեփական լսարանին ու պահպանել չեզոքություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ