Ռուսաստանի Դաշնության հետ օդային և ցամաքային սահմանների բացումը դարձել է ծայրահեղ անհրաժեշտություն բազմաթիվ ընտանիքների համար․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԼԿՀ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա նշել է, որ ամուսիններ, երեխաներ, ծնողներ ․․․ մեկը մյուսին չի կարողանում միանալ՝ սահմանների փակ լինելու պատճառով: Դրան է գումարվում նաև հազարավոր արտագնա աշխատանքի գնացող մեր հայրենակիցների խնդիրը: Պարետատունը պետք է ամեն բան անի՝ սահմանների շուտափույթ բացման խնդիրը լուծելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը