30 07 2020

Իրենց կարելի ա իրար կպած կանգնել, մեզ չի կարելի՞ օդ շնչել․ գյուղմթերքի տոնավաճառի աշխատող



Սա ինչ օրենք է, գյուղացու հետ մուննաթով, արհամարհանքով են խոսում. Ոստիկաններն անընդհատ դիմակներն իջեցնում են, բայց հենց գյուղացին է իջեցնում, օդ է ուզում շնչի, նույն պահին տուգանում են: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, կառավարության շենքի մոտ հայտարարեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Նշենք, որ Կասյան փողոցում գյուղմթերքի շուկայի առևտրականները ակցիա են իրականացնում, պահանջելով չփակել շուկան, որը գործում է 9 տարի:

«Ոստիկանը կանգնում ասում է՝ մենք տուգանենք, հետո դուք կարաք չմուծեք: Մենք ոստիկանից չենք վախենում, ինչ էլ անեք, մեր ձայնը պետք է լսելի լինի: Մեր պահանջն է, որ Կոսյան փողոցում թույլ տակ գյուղմթերքի տոնավաճառը գործի ինչպես նախկինում»,-ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ