«Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը դադարեցվում է։
ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ եթե խոչընդոտներ լինեն փակման հարցում, իրենք կդիմեն գործընկեր ուժային կառույցների օժանդակությանը` գործընթացն ապահովելու համար։
Հիշեցնենք՝ ՔՀՏԱ տեսչական մարմինը որոշել է «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կասեցնել, քանի որ տնտեսվարողը արձանագրված 17 խախտումից մի քանիսը չի վերացրել։
Տոնավաճառում շուրջ 550 տաղավար կա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը