«Սիմոնյան» կրթական հիմնադրամը համապատասխան գրություններով դիմել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և Պետական գույքի կառավարման կոմիտե՝ «Բերդի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված Տավուշի մարզ, ք. Բերդ, Հայկ Նահապետի փողոց 22/1 հասցեում գտնվող անշարժ գույքից 270 քառ. մետր մակերեսով հողամասը «Թումո» շարժական կենտրոն կառուցելու և «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու խնդրանքով: Այս մասին Կառավարության հուլիսի 30-ի նիստում զեկուցեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլոր շահագրգիռ կողմերը տվել են դրական եզրակացություն, ինչպես նաև սահմանային Բերդում «Թումո» կենտրոն ունենալու կարևորությունը, առաջարկվում է քաղաք Բերդ, Հայկ Նահապետի փողոց 22/1 հասցեում գտնվող անշարժ գույքից չափագրման արդյունքում ստացված 0.03724 հա հողամասը հետ վերցնել «Բերդի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Սիմոնյան» կրթական հիմնադրամին»,- նշեց Սուրեն Պապիկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը