Տավուշի Բերդ համայնքի 9 ընտրատեղամասերում վերահաշվարկ է իրականացվում: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին, Բերդ համայնքում ՏԻՄ ընտրություններ էին, որտեղ ձայների հաշվարկի արդյուքններով հաղթեց գործող համայնքապետ Հարություն Մանուչարյանը:
Yerevan.Today-ի հետ զրույցում հաղթող «Զորավոր համայնք» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արամ Նիգոյանը նշեց, որ ՔՊ-ական թեկնածուներն են իրենց պարտությունից հետո բողոքել և վերահաշվարկ պահանջել. «Մի 5-6 հոգի իրենց թեկնածուներից, վստահված անձանցից բողոք են արել, էական ոչ մի հիմնավորում էլ չկա, ուղղակի եսիմ ինչ են մտածել ու որոշել, որ պետք է վերահշվարկ լինի»:
Արամ Նիգոյանը վստահ է, որ որևէ բան էլ չեն կարող անել, որովհետև որևէ ընտրախախտում չի եղել. «Բոլոր ընտրատեղամասերում էլ իրենց վստահված անձիք են ունեցել, բոլոր տեղերում 10-15 բերետավոր ու ինչ կարգի ոստիկան ասես, որ եղել է, այսինքն էլ ինչ պետք է լիներ: Ուղղակի իրենք մտածել են, որ պետք է հաղթեն, տեսել են չեն հաղթում, ինչ-որ բաներ են ման գալիս»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը