Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներն այսօր՝ հուլիսի 28-ին հավաք են կազմակերպել BBC-ի դիմաց: Այստեղ է նաեւ ադրբեջանցիների խումբը՝ իրենց դրոշներով: Հայ երիտասարդները վանկարկում են «Արցախ», «Հայաստան», «Դադարեցրեք պատերազմը», «Արցախը Հայաստան է»:
Ինչ-որ պահի ադրբեջանցիներից մեկը փորձեց հարվածել հայ երիտասարդներից մեկին, որից հետո բախում սկսվեց հայերի ու ադրբջանցիների միջեւ: Երկու խմբերի միջւեւ գտնվող բրիտանացի ոստիկանները կարողացան հանդարտեցնել իրավիճակը եւ հեռացրին խմբերին իրարից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը