27 07 2020

Որևէ մեկը արտոնություն չի ունենալու․ Արցախի նախագահը՝ երթևեկության կանոնների մասին



15 օրվա մեջ 1832 ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, 40 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով 6 վիրավոր է եղել․ այս մասին ուղիղ եթերում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

 

«Այս ընթացքում չի եղել մի դեպք, որի արդյունքում զանգով, կամ տվյալ անձի սոցիալական կամ  քաղաքական կարգավիճակը, զբաղեցրած պաշտոնը, կամ բարեկամամկան կապը դեր է ունեցել, սա հայարարում եմ ամենայն պատասխաանտվության: Ոչ մի դեպք չի եղել ու չի էլ լինելու, այն պաշտոնյան, ով կհամարձակվի նման դիմով դիմելու ոստիկանապետին, կամ համապատասխան ծառայության պատոնյաներին, զրկվելու է զբաղեցրած պաշտոնում աշխատելու հնաարվորությունից»,-ասաց նա:

Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ 2019 թվականի առաջին կիսամյակում երթևեկության կանոնները խախտվել է 10870 անգամ, իսկ 2020 թվականի առաջին կիսամյակում 16811, 2019 թվականի առաջին կիսամյակում  վարորդական վկայականի իրավունքից զրկվել են 46 անձ, իսկ 2020 թվականի առաջին կիսամյակում՝ 162 անձ:

 

Նա երթևեկության կանոնների պահպանումը հայրենասիրական քայլերից մեկը համարեց: «Ինչպես պատրաստ ենք պաշտպանել սահմանը,  երկրի անվտանգությունը, բոլորս միասին եկեք պաշտպանենք մեր ներքին անվտանգությունը: Որևէ մեկը արտոնություն չի ունենալու, որևէ մեկի նկատմամբ մեղմ վերաբերմունք չի լինելու»,-ասաց նա:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է լիազոր մարմիններին շահումով խաղերի ու խաղատների մասին, և վիճակախաղերի մասին  Արցախի օրենքներին համապատասխան արգելել ինտերնետային շահումով խաղերի, վիճակախաղերի և տոտալիզատորների կազմակերպումը հանրապետության տարածքում: Այս մասին հայտնել է Արայիկ Հարությունյանը իր Facebook-յան էջում՝ ուղիղ հեռարձակման ժամանակ:

«Դա նշանակում է, որ համացանցի մեր հասանելիության տարածքից, լիցքավորման համար համապատասխան սարքերից, այդ խաղերի համար նախատեսված ծառայությունների հասանելիությունն արգելափակվելու է: Կարծում եմ, որ որոշումն արդարացված է»,-նշել է Հարությունյանը՝ հավելելով, որ  բազմաթիվ քաղաքացիներ համացանցի միջոցով շարունակում են խաղալ՝ հաճախ պարտվելով աշխատավարձը և ոչ միայն»։

Նա ընդգծել է, որ նման խաղերով տարվելը հանգեցնում է անիմաստ պարտքերի կուտակման: Դրա հետևանքով խնդիրներ են առաջանում ընտանքիներով, գրանցվում են ամուսնալուծություններ, խեղվում են մարդկային ճակատագրեր, ընդհուպ լինում են ինքնասպանության դեպքեր: «Դրա համար խստացնում ենք պահանջները»,- հավելել է Հարությունյանը:



 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ