Բուհ չընդունված դիմորդները այսօր՝ հուլիսի 27-ին, «Արայիկ հեռացիր, Արայիկ հեռացիր» կոչերով հեռացան ԿԳՄՍՆ-ի դիմացից և նստացույց սկսեցին Վազգեն Սարգսյան և Խորենացի փողոցների խաչմերուկում՝ հենց ճանապարհի երթևեկելի հատվածներում:
Մեծ թվով կարմիրբերետավորներն ակցիայի մասնակիցներին դուրս բերեցին փողոցի երթևեկելի հատվածից: Նրանք փորձեցին բերման ենթարկել նաև մի դիմորդի, սակայն, ակցիայի մասնակիցները թույլ չտվեցին: Բերման ենթարկվածների մեջ են «Պահանջատեր դիմորդ» շարժման անդամներից մի քանիսին, այդ թվում՝ Հովհաննես Հարությունյանին և դիմորդների ծնողների ներկայացուցիչ Մասիս Բաբալյանին:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը