Լիակատար շրջափակմամբ պայմանավորված՝ Արցախի դիմորդները զրկվել են հայաստանյան բուհերի ընդունելության քննություն հանձնելու հնարավորությունից: Խոսքը ներբուհական քննությունների մասին է: Քննարկումներից հետո թե Արցախի, և թե Հայաստանի կրթության ոլորտի պատասխանատուները քննությունները հանձնելու հեռավար տարբերակն են ընտրել: Քննությունները հանձնելուց, ընդունվելուց հետո երկրորդ հարցն է առաջացել՝ պաշարված Արցախից ինչպես Երևան հասնել: Հայաստան-Արցախ կյանքի ճանապարհը չբացելու դեպքում արցախցի ուսանողները ստիպված կլինեն դասերը ևս առցանց տարբերակով անցկացնել:
Մանրամասն՝ Արցախի հանրային հեռուսաընկերության տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը