24 07 2020

Հնարավոր է՝ նույնիսկ Սումգայիթի ջարդերը խաղալիք թվան. Ռուսաստանում ՀՀ դեսպան

Հնարավոր է՝ նույնիսկ Սումգայիթի ջարդերը խաղալիք թվան. Ռուսաստանում ՀՀ դեսպան

Չտրվենք պրովոկացիայի, մեր նպատակը մեր հայրենակիցներին պրովոկացիայից զերծ պահելն է: Այս մասին ՌԴ–ում Հայաստանի դեսպանատանը քննարկման ժամանակ ասել է  դեսպան Վարդան Տողանյանը։ Հանդիպումը ֆեյսբուքյան էջում հեռարձակել է օգտատեր Հարություն Մկրտչյանը։

Դեսպանը նշել է, որ իրավիճակն անցնում է անդրազգային իրավիճակի և կոնֆլիկտը տեղափոխվում է այս տարածաշրջան․ «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ որևէ պրովոկացիոն գործողություններ տեղի չունենան ՌԴ-ում։ Թշնամու ուզածն այն է, որ տրվենք այդ սադրիչ գործողություններին:

Տողանյանը նշել է, որ  սա կազմակերպված ագրեսիա է․ «Իմաստը հայկական ապրանքների արգելափակումը չէր, մենք լավ հասկանում ենք, որ այս ամենի իմաստը  Ռուսաստանում ազգամիջյան բալանսը  խարխլելն է, հայությանը հունից հանելը և կոնֆլիկտային իրավիճակ ստեղծելը: Այս ամենը լավ հունով չի զարգանում, խոսքը գնում է 150 միլիոնանոց երկրի մասին և հնարավոր է՝ նույնիսկ Սումգայիթի ջարդերը խաղալիք թվան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ