«Հայաստան» համահայկական հիմնադրամը նախաձեռնել է «Սահմանային համայնքների հզորացում» համահայկական դրամահավաք-արշավ, որի շրջանակներում հավաքված ողջ գումարն ուղղվելու է սահմանային համայնքների ամենահրատապ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։
Այդ կապակցությամբ կոչով է հանդես եկել Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին հակառակորդի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունները մեզ կրկին մղում են Հայրենիքի շուրջ համախմբվելուն եւ մեր ջանքերը նրա պաշտպանությանն ու հզորացմանն ուղղելուն:
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ, տասնամյակներ շարունակ լինելով ագրեսիվ գործողությունների թիրախում, Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակիչներն ամուր կանգնած են իրենց հողին եւ դարձել են մեր անսասան սահմանապահները։ «Սահմանամերձ համայնքները Հայաստանի եւ Արցախի անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեն, ուստի այդ համայնքներին անվտանգային, տնտե¬սա¬կան եւ սոցիալական աջակցությունը համազգային առաջնահերթություն է»,-ասվում է Հանրապետության նախագահի խոսքում։
Արմեն Սարգսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված բոլոր պետական այրերին, հոգեւոր առաջնորդներին, Հայաստանում եւ սփյուռքում գործող կուսակցություններին եւ կազմակերպու-թյուններին, անհատներին կոչ է արել իրենց ողջ ներուժն ուղղել դրամահավաքին՝ օգտագործելով Հիմնադրամի խողովակները: Դրամական փոխանցումները կարող են կատարվել «Հայաստան» համահայկական հիմնա¬դրամի www.himnadram.xn--org-efa կայքում հատուկ այս նախաձեռնության համար ստեղծված առցանց հարթակի կամ բանկային հաշվեհամարների միջոցով, ինչպես նաեւ սփյուռքի համայնքներում կապվելով Հիմնադրամի տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ հավաքված միջոցները նաեւ այդ խողովակներով Հիմնադրամին փոխանցելու նպատակով։ «Հայրենիքը սկսվում է սահմանապահ համայնքներից։ Այսօր սահմանամերձ համայնքների բնակիչները մեր, որպես միասնական համահայկական ընտանիքի, աջակցության կարիքն ունեն։ Համախումբ ջանքերով ամրացնենք ու հզորացնենք մեր սահմանային համայնքները»,-ասվում է Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանի կոչում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը