«Սևանա լճում 2018 թվականից սկսած ծաղկման պրոցեսները շարունակվում են, յուրաքանչյուր տարի հունիսի վերջերից սկսվում է ու տևում մինչև օգոստոսի կեսերը՝ ինտենսիվ փուլ, քայքայման շրջան ու վերացման պրոցես»,- ասուլիսում ասաց Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» փոխտնօրեն Գայանե Շահնազարյանը:
Նրա խոսքով, այս տարի ևս անմասն չեն մնացել այդ բացասական երևույթի դրսևորումից, հուլիսի սկզբին սկսվել է ծաղկման պրոցեսը, օգոստոսի 20-ի մոտ արդեն հետևանքների նվազեցում կլինի:
Նա նշեց, որ Սևանա լճի ծաղման ինտենսիվությունը երեք տարի գրեթե նույնն է՝ լճում մեծ ծավալով ծաղկում է լինում, դրսևորումները բավականին մեծ են:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը