«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Տավուշյան իրադարձությունների համատեքստում, միջազգային արձագանքների առումով պետք է փնտրել նաև մեր կողմից արվածն ու չարվածը:
Ցանկացած երկրի, կառույցի հետ հարաբերությունների հաստատումը, բարելավումը և անհրաժեշտ սպասելիքների ձեւավորումը պետք է հիմնված լինեն այդ սուբյեկտների հետ ամենօրյա աշխատանքի վրա:
Այն, ինչ հաջողություններ, առավելություններ արձանագրում ենք ռազմական գործողությունների միջոցով, քաղաքական իշխանությունն այդ արձանագրումը պետք է կարողանա տեղափոխի դիվանագիտական հարթություն:
Չեմ ուզում ասել, որ դա շատ հեշտ է, բայց պետք է գործել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը