Կառավարությունը տեսանյութ է հրապարակել Այգեպարում հրետանակոծության հետեւանքների մասին:
Տեսանյութում Այգեպարի բնակիչը պատմում է, որ իր բախտը բերել է, մեծ վնասներ չեն կրել:
«Հարեւանի տունն ա քանդել, մենք լավ ենք պրծել, մեր բախտը բերել ա, բայց ալիքը մտել է այդ տուն, տան հերն անիծել»,- պատմում է այգեպարցի տղամարդը:
«Նրանք չեն կարող այնպես ջարդել, որ չկարողանանք սարքել։ Մեր ազգն այն ազգն է, որը կրակոցների դեպքում դրսից է գալիս, այլ ոչ թե ներսից փախչում»,- ասում է այգեպարցի Սանթուր Գրիգորյանը։
Նշենք, որ Կառավարությունը սկսել է վնասված տների վերանորոգման աշխատանքները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը