04 11 2020

Ստեփանակերտում լրագրողական խումբն ընկել է հրետակոծության տակ

Ստեփանակերտում լրագրողական խումբն ընկել է հրետակոծության տակ

Արմենպրես-ը հայտնում է․ «Նոյեմբերի 4-ին, ժամը 18:00-ի և 18:40-ի սահմաններում Ստեփանակերտը ադրբեջանական զինված ուժերի կողմից ենթարկվել է հրետակոծության: Արկերից մեկն ընկել է փողոցում՝ բեկորային վնաս հասցնելով ավտոմեքենաներին, ինչպես նաև դիմահայաց հարևան շինությունը:

«Արմենպրես»-ի թղթակցի և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից դեպքի վայրի տեսանկարահանման ժամանակ՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ստեփանակերտը կրկին հրետակոծվել է: Միացել է նաև օդային տագնապի ազդանշանը: Լրագրողական խումբը ստիպված է եղել պատսպարվել հարևան շենքերից մեկի ռմբապաստարանում: 

«Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է նաև, որ Ստեփանակերտի՝ երեկոյան ժամերի հրետակոծության ընթացքում արկերից մեկն ընկել է բնակելի առանձնատան բակում` վնասելով քարե պարիսպը, ինչպես նաև պայթյունի ալիքը կրնկահան է արել դռներն ու փշրել պատուհանները: Տանը գտնվել է վատառողջ տարեց մարդ և որդին: Բարեբախտաբար որդին միայն քերծվածքներ է ստացել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ