18 07 2020

Անզեն աչքով երևում է, որ լավ պայքարում ենք աշխարհում գլխացավանք հանդիսացող ԱԹՍ-ների դեմ․Հովհաննիսյան



Ադրբեջանի Զինված ուժերի իսրայելական արտադրության «ORBITER-3» տիպի անօթաչու թռչող սարքը խոցվել է ՕՍԱ-ԱԿՄ-ով, որը մոդեռնիզացրել են մեր ռազմաարդյունաբերական ձեռնարկությունները: Այս մասին այսօր` հուլիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

«Ընդհանրապես մեր ձեռնարկությունները շատ լավ յուրացրել են ՕՍԱ-ԱԿՄ-ի մոդեռնիզացիան, և ինչպես տեսնում ենք շատ արդյունավետ է աշխատում:

Անզեն աչքով էլ երևում է, որ ամբողջ աշխարհի համար բավականին մեծ գլխացավանք դարձած ԱԹՍ-ների դեմ հայկական զինված ուժերը շատ լավ պայքարում են»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ մեր կողմից կիրառված ԱԹՍ-ների արդյունքները բավականին բարձր են, ավելին ասել չի կարող»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ