Ուրբաթ Երեւան-Սոչի չվերթով հայրենիք է տեղափոխվել 98 ՌԴ քաղաքացի։ Այդ մասին ասվում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հաղորդագրության մեջ։
Դեսպանատունը դիտարկել է այդ թռիչքն օգտագործելու հնարավորությունը ՌԴ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար։ Ստացվել են անհրաժեշտ համաձայնությունները Ռուսաստանի տարածաշրջանային իշխանությունների, նախարարների եւ վարչությունների, ինչպես նաեւ Ռուսաստանի կառավարությանն առնթեր Օպերատիվ շտաբի հետ։ Արդյունքում մենք ուրախությամբ հայտնում ենք, որ հուլիսի 17-ին նշված ավիաչվերթով կարողացել ենք տուն ուղարկել 98 քաղաքացու։
Համալիր աշխատանքի շրջանակում Հայաստանից Ռուսաստան է տեղափոխվել ընդհանուր առմամբ 2511 մարդ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը