Կառավարության մոտ այսօր՝ հուլիսի 9-ին, բողոքի ակցիա անող՝ ռեստորոնային բիզնեսի աշխատողների շարքում է նաև հայտնի դերասան Բեն Ավետիսյանը։
«5 ամիս մարդիկ չեն աշխատում և մարդկանց տարբերակ չեն ասում։ Մարդիկ ուզում են խոսեն, հասկանան՝ ոնց է լինելու վերջը։ Եթե 5 ամիս մարդիկ չեն աշխատում, տեխնիկապես խնդիր է, մարդիկ պետք է կարողանան ապրել։ Ու երգիչները, դերասանները, մատուցողները ունեն ընտանիք պահելու խնդիր։ Մարդիկ գործ չունեն, չեն աշխատում, դրա համար պետք է հարցերին կոնկրետ պատասխանել։ Մենք ոստիկանի հետ խնդիր չունենք, ոչ մեկ չի հավաքվել այստեղ, որ ոստիկանի հետ խնդիր ունենա, այլ նրա համար, որ հարցին պատասխան ստանան։ Մենակ բռնել տանելով չի էդ մարդկանց, մենք սրա համար չենք հելել հեղափոխություն արել, որ էսօր գան, մեզ հավաքեն տանեն, տուգանեն։ Կարելի է մեզ լսել ու հասկանալ՝ որն է մեր խնդիրը, մեզ մեր հասանելիք աշխատանքն է պետք»,- լրագրողներին ասաց դերասանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը